Ճարտարապետական նախագծում
Մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում նախագծման ամբողջ ընթացքին, քանի որ արդյունքում ձևավորվում է մի միջավայր, որը մշտապես մասնակից է լինելու այդտեղ բնակվող, աշխատող, հանգստացող մարդկանց կյանքին և ազդելու է դրա ներսում ընթացող զարգացումների վրա ։
Ճարտարապետական նախագծման աշխատանքներն ընթանում են մի քանի փուլերով ․
- Ծանոթություն և տեխնիկական առաջադրանքի կազմում
Առաջին հանդիպմանը մենք ներկայացնում ենք մեր աշխատանքի սկզբունքները և պայմանները, ցուցադրում մեր կողմից մշակված ճարտարապետական նախագծի ալբոմի կազմը: Քննարկում ենք ձեր հողատարածքի նախնական տվյալները և հնարավորությունները: Լսում ենք ձեր ցանկությունները կապված դիտարկվող կառույցի ֆունկցիայի, արտաքին տեսքի, ոճի, տարածքների կազմի և մակերեսների մասին, նայում ենք մեր նախագծերը և պարզում, թե ինչն է նրանցում ձեզ դուր գալիս։ Համաձայնության ենք գալիս ժամկետների և բյուջեի վերաբերյալ: Վերոնշյալն ամփոփում ենք և կազմում մանրամասն տեխնիկական առաջադրանք։ - Էսքիզային առաջարկ
Տեխնիկական առաջադրանքի հիման վրա մշակում ենք շինության հարկերի հատակագծերը գոտևորման սխեմայով և ներկայացնում ենք սխեմատիկ եռաչափ տեսքեր։ Անցկացվում է քննարկում տրված լուծումների վերաբերյալ և համաձայնեցվում պատվիրատուի հետ։ - Էսքիզային նախագիծ
Էսքիզային նախագիծը ներկայացվում է տեղանքի լիազոր մարմնին, որը նախագծի հիման վրա տրամադրում է ճարտարապետահատակագծային առաջադրանք։ - Աշխատանքային նախագիծ
Նախագիծը ներառում է ՝
– Ճարտարապետական մաս
– Կոնստրուկտորական մաս
– Ջրամատակարարման մաս
– Էլեկտրամատակարարման մաս
– Բարեկարգման մաս
– Նախագծային ծավալաթերթ։
Նախագիծը ներկայացվում է տեղանքի լիազոր մարմնին, որը նախագծի հիման վրա տրամադրում է շինարարության թույլտվություն։