Մեր մասին
Ատրիում ճարտարապետական արվեստանոցը հիմնադրվել է 2006 թ․-ին ճարտարապետներ Ռուբեն Մալումյանի և Զոհրաբ Բաուերի կողմից։
Մենք զբաղվում ենք բնակելի և հասարակական նշանակություն ունեցող շինությունների ու համալիրների նախագծմամբ և դիզայնով: Աշխատում ենք մշտապես հանդես գալ նորարարական առաջարկներով՝ լուծելով մեր առաջ դրված ցանկացած բարդության խնդիր:
Տարիների փորձը, թիմային աշխատանքն ու մասնագիտական ունակությունները թույլ են տալիս ստեղծագործաբար մոտենալ աշխատանքներին, ինչպես նաև ճկուն և արագ կերպով նախագծեր կազմել: Իրականացրել ենք 80-ից ավել նախագծեր` և՛ Հայաստաում, և՛ նրա սահմաններից դուրս, իսկ գործընկերներին օգնել կողմնորոշվել շին. կազմակերպության, շին.տեխնոլոգիաների և նյութերի ընտրության հարցում՝ հիմնվելով շուկայում առկա առաջարկությունների և մեր կողմից կատարված ուսումնասրությունների վրա: Շին.տեխնոլոգիաների և նյութերի ընտրությունը կախված է նախատեսվող կառույցի նշանակությունից, բյուջեից, տեղանքից և բազմաթիվ այլ գործոններից: Ընտրության ժամանակ հաշվի է առնվում նաև շինության էներգոէֆեկտիվության ապահովումը և հետագա շահագործման ծախսերի նվազեցումը: Աշխատանքների ողջ ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով գործընթացին մասնակցող անդամների և կազմակերպությունների հետ կատարվում է թիմային աշխատանք: Անչափ կարևորում ենք հանրային գիտակցության մեջ նախագծային աշխատանքների նշանակության ընկալման բարձրացումը, քանզի վերոնշյալի թերի ընկալման արդյունքում անդառնալի վնաս է հասցվում թե՛ մարդուն, թե՛ քաղաքային լանդշաֆտին ու միջավայրին և թե՛ բնությանը: Նախագծային աշխատանքների ճիշտ կատարման դեպքում ոչ միայն կրճատվում է շին. աշխատանքների կատարման տևողությունը և ծախսերը, այլև հարմարավետ և էֆեկտիվ լուծումներ է տրվում շենքի ներքին տարածքներին, չեն լինում չհիմնավորված և չօգտագործվող մակերեսներ:
Բոլորիս հայտնի է, որ մեր շրջակա միջավայրը անմիջական ազդեցություն ունի մարդկանց ձևավորման, առողջության, մտածելակերպի, աշխատանքի էֆեկտիվության և այլ գործոնների վրա: Ճարտարապետի գերխնդիրներից է նախագծման ժամանակ հաշվի առնել մարդ-շինություն-բնություն կապը, դրանց ներդաշնակությունն ու փոխադարձ ազդեցությունները, ինչպես նաև ստեղծել դրական և ստեղծագործ միտք առաջացնող ազդեցություն: Սա է մեր աշխատանքի կարևորագույն գործոնը: Ինչպես մենք ենք կազմավորում ճարտ. միջավայրը, այնպես էլ այն կազմավորում է մեզ: